Լևոն Շիրինյան. «Այս հանդիպումները հարցը չլուծելու համար են»
Անդրադառնալով ԼՂ-ի հիմնախնդրին՝ այսօր «Հայացք» ակումբում քաղաքագետ Լևոն Շիրինյանն այժմյան իրավիճակը բնութագրել է դիրքերի ամրապնդման շրջան։ Իսկ Աստանայում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպումը նա դիտարկում է որպես տեսակետների ճշգրտման, կարծիքների փոխանակման հերթական քայլ։
-Բայց հի՛մքը չի փոխվում,-ասել է Լ. Շիրինյանը։-Այս հանդիպումները հարցը չլուծելու համար են։ Մենք սպասում ենք, որ հարցը պետք է լուծվի, բայց հարցը չլուծելու համար են, որպեսզի տարածաշրջանը կառավարվի։ Ես ենթադրում եմ, որ մոտավորապես այսպիսի վիճակ կմնա (եթե ցնցումներ չլինեն աշխարհում), մինչև նավթի ռեսուրսի անկումը, որը ենթադրելի է 10-15 տարվա հաշվով։ Եթե մենք այս վիճակը տանենք, կարծում եմ, որ հաղթած ենք և հաղթած դուրս կգանք։ Բայց անընդհատ պետք է պատրաստվել պատերազմի և հակամարտության լուծման։

7or.am