Լրահոս

23.08.2023 15:00


Կրկին շատացել են խաբեությունները. Սամվել Մարտիրոսյանը զգուշացրել է list.am-ի օգտատերերին

Կրկին շատացել են խաբեությունները. Սամվել Մարտիրոսյանը զգուշացրել է list.am-ի օգտատերերին

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացրել է list.am–ի օգտատերներին, որ կրկին ուժգնացել են խաբեությունները և պատմել դրանց մեխանիզմի մասին։

«Նորից կրկնեմ, ձեզ գրում են Վոթզափով, Վայբերով, ասում են, որ հեռու են ապրում, ու պետք ա ինչ-որ ծառայությունով օգտվել, ապրանքը ուղարկել։ Ձեզ ուղարկում են կեղծ հղում, կայք, որը նշանակում է Yandex, Հայփոստ կամ ինչ-որ սուրհանդակ ծառայություն։ Կայքի հասցեն որ ուշադիր նայեք, կտեսնեք, որ լրիվ ուրիշ սայտ ա, իրականը չէ։ Եթե ուշադիր չլինեք, ձեր բանկային քարտի տվյալներն ա ուզելու։ Ու կասեք հաջողություն ձեր ողջ գումարին։

Եթե արդեն քաշվել եք, պետք ա քարտը արգելափակեք ու դիմեք ոստիկանություն։

Բայց մեծ հույսեր չունենաք, որ գումարը հետ կստանաք»,-գրել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը