Լրահոս

23.08.2023 18:02


«Չայնիի» ոլորաններում բախվել է 3 մեքենա. կա 7 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

«Չայնիի» ոլորաններում բախվել է 3 մեքենա. կա 7 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, բախվել են Chevrolet Volt, Opel մակնիշի մեքենաները և Howo մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնց մեջ կան նաև երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը «Աբովյան» բժշկական կենտրոն, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը