ՄԱԿ-ն էլ էր փակուղու առաջ հայտնվել՝ ՀՀ իշխանությունների պատճառով․ Ձյունիկ Աղաջանյան
«Մինչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բուն քննարկումը, մեզ մոտ բավականին ուռճացված սպասումներ ձևավորվեցին՝ հանրությանը փորձեցին կերակրել, թե ինչ-որ մեծ ձեռքբերումներ դրանից ակնկալենք, ինչը չէր կարող լինել օբյեկտիվ պատճառներով, և որն իր բնական արտացոլումը ստացավ ԱԽ նիստում»,-անդրադառնալով ՄԱԿ ԱԽ նիստին՝ ասաց նախկին դեսպան, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ձյունիկ Աղաջանյանը։
«Նիստի օրակարգի կեսը, որի ներքո քննարկումն ընթացավ, հղում էր անում ոչ թե արտգործնախարարի վերջին երկու նամակներին, որոնք վերաբերում են Լաչինի շրջափակմանը և Արցախում հումանիտար վիճակին, այլ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային և դրա շուրջ քննարկումներին, և դա պատահական չէր։ Խնդիրն այն է, որ եթե Անվտանգության խորհուրդը հղում աներ նախարարի վերջին երկու նամակներին, ապա պետք է օրակարգի կետ ձևավորեր, որտեղ հստակ արտահայտված լիներ առնվազն «Լեռնային Ղարաբաղի իրավիճակ» ձևակերպումը, եթե ուրիշ գնահատական չտրվեր։ Այսինքն՝ այստեղ պետք էր «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը կիրառել, պետք է կիրառված լիներ առնվազն «Լեռնային Ղարաբաղի իրավիճակ» ձևակերպումը»,-ասաց դիվանագետը։ Եվ քանի որ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ նման տարածք, միավոր գոյություն ունի, և հայկական իշխանություններն էլ հետևողականորեն գործում են արևմտյան ծրագրով, նման ձևակերպում պարզապես չէր կարող լինել։
Տիկին Աղաջանյանը հենց այդ լույսի ներքո է դիտարկում ՄԱԿ ԱԽ նիստն ու այնտեղ հնչած ելույթները։ Նա շեշտում է․ սակայն մեր հանրության ուշադրությունից վրիպեց ՄԱԿ-ի մարդասիրական օգնության գրասենյակի պատասխանատուի ելույթը, որի ժամանակ ընդհանրապես «Ղարաբաղ» բառը չհնչեց, ընդհանրապես որևէ անուն չհնչեց` «խնդիր, տարածք, տարածքում իրավիճակ» ձևակերպումները հնչեցին, այսինքն՝ ՄԱԿ-ն էլ էր փակուղու առաջ կանգնել։
«Մեր իշխանությունների որդեգրած` իրավունքների և անվտանգության պաշտպանության քողի ներքո, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարման քաղաքականության արդյունքում բոլոր այն դերակատարները, որոնք նախկինում հստակ և պարզ դիրքորոշումներ էին արտահայտում, հիմա արդեն նման դիրքորոշումներ չեն արտահայտում։ Եթե եվրոպական երկրների խոսքին ուշադրություն դարձնեք, Լեռնային Ղարաբաղ և շրջափակում խնդիրներին անդրադառնում էին բացարձակապես Արդարադատության միջազգային դատարանի խոսքը մեջբերելով։ Սա էլ է բխում բրյուսելյան, վաշինգտոնյան հարթակների տրամաբանությունից, իրենք չեն կարող, իհարկե, չանդրադառնալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, քանի որ դա նաև որպես աշխարհում արդարադատության և մարդու իրավունքների հարց, այդ ջահը կրող երկրներ, չէին կարող անտեսել։ Բայց նաև իրենք մանևրելով արծարծեցին այդ հարցը, քանի որ սեփական դիրքորոշումը հայանպաստ չէ, հասկանո՞ւմ եք։ Երբ որ Հայաստանի իշխանության դիրքորոշումն է` զոհաբերել Արցախը, իրենք չեն կարող մեր փոխարեն Արցախը պահպանել, և դա, բնականորեն, տանում է այդ ամենին»,-ասաց Աղաջանյանը։
Դիվանագետը շեշտում է, որ եթե բանաձև կամ որևէ հայտարարություն ընդունվեր, ապա խիստ կասկածում է, որ դա կարող էր հայանպաստ լինել։ Ավելին, շատ վտանգավոր ձևակերպումներ կարող էին լինել, որոնք կամրագրեին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն Արցախում՝ սարսափելի նախադեպ ստեղծելով մեզ համար։
Մեր հարցին, թե ինչու ներկա իշխանություններին այդպես էլ չի հաջողվում ճիշտ քայլեր անել, անգամ տարբեր կառույցներից օգնություն խնդրելիս են սխալներ անում և իրավիճակը բարդացնում, արդյոք դա նպատակայի՞ն է արվում, հիշեցինք ՀԱՊԿ-ին դիմելու օրինակը, ինչին ի պատասխան Աղաջանյանն ասաց, որ ՀԱՊԿ-ի դեպքում մեր իշխանությունների կողմից կոպիտ նպատակ էր դրված` այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ոչ միայն վարկաբեկեն ՀԱՊԿ-ը` որպես կառույց, այլև ՌԴ նկատմամբ հանրության շրջանում բացասական տրամադրություններ տարածեն, որը պետք է հետագայում հանգեցնի ռուսական ռազմական ներկայությունից մեր երկիրն ազատելուն։
«Մեր իշխանություններն ընտրություն են արել արևմտյան վեկտորի ուղղությամբ և դա սահուն իրականացնում էին մինչև այս տարվա երևի թե մայիս ամիսը։ Տեղ գյուղից տարածքի հանձնումը, որին հաջորդեց Հակարիի կամրջի վրա ադրբեջանական ներկայությունը և անցագրային կետի հաստատումը, այդ շարքի տրամաբանական հաստատումն է»։ Մտադրությունն այն է, որ Արցախի հարցը փակվի՝ այն Ադրբեջանին հանձնելով։ Քանի դեռ հայերը սեփական նախաձեռնությամբ են երկիրը հանձնում, ինչո՞ւ պիտի թշնամին հաշվի չառնի այն, որ արևմտյան երկրների համար անգնահատելի էներգակիր է համարվում, ու դեռ Իրանի մասով էլ մեծագույն հույսեր են կապում Ադրբեջանի հետ: Ինչո՞ւ պետք է վերջինս հրաժարվի իր պահանջներից։

Աղբյուրը՝ hraparak.am