Լրահոս

24.08.2023 17:27


Արագածոտնի մարզում բախվել են ավտոքարշակն ու Նոր Նորքի նախկին թաղապետի Nissan Armada-ն

Արագածոտնի մարզում բախվել են ավտոքարշակն ու Նոր Նորքի նախկին թաղապետի Nissan Armada-ն

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը:

Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի կամրջի վրա 23-ամյա Խորեն Հարությունյանն իր վարած Ford մակնիշի ավտոքարշակով բախվել է Երևանի բնակիչ 53-ամյա բնակիչ Մելիք Գասպարյանի վարած Nisan Armada մակնիշի մեքենային։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը