Քաղաքական

24.08.2023 17:31


Կրիվոպուսկովի՝ Հայաստան մուտքի արգելքը ոչ սխամլունք է, ոչ էլ` պատահականություն. Զատուլին

Կրիվոպուսկովի՝ Հայաստան մուտքի արգելքը ոչ սխամլունք է, ոչ էլ` պատահականություն. Զատուլին

«Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը փորձում են խզել Ռուսաստանի հետ բոլոր տեսակի շփումները՝ իրենց երկրում անցանկալի հայտարարելով այն մարդկանց, որոնք երկար տարիներ սատարում են Մոսկվայի և Երևանի հարաբերությունների զարգացումը»,-այս մասին NEWS.ru-ին հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը։

Նա «վրդովեցուցիչ» է որակել Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովի՝ Հայաստան մուտքն արգելելու մասին որոշումը։

Զատուլինը հիշեցրել է, որ անցյալ տարի իրեն և Մարգարիտա Սիմոնյանին նույնպես արգելել են մուտք գործել երկիր, ինչը տեղի է ունեցել «արևմտյան էմիսարների հետ հայ քաղաքական գործիչների հանդիպումներից անմիջապես հետո»։

«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Վիկտոր Կրիվոպուսկովին։ Ես գիտեմ, որ նա շատ բան է արել ռուս-հայկական հարաբերությունների զարգացման համար, ոչ թե խոսքով, այլ գործով։ Իհարկե, նրա մուտքի արգելքը պատահականություն կամ սխալմունք չէ։ Սա Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հետևողական գիծն է»,-ասել է պետդումայի պատգամավորը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը