Կարծիք

24.08.2023 18:05


Հայաստանի խայտառակապետություն

Հայաստանի խայտառակապետություն

Ադրբեջանը շրջափակել է Արցախը, գրավել Հայաստանի ահռելի տարածքներ, չի վերադարձրել մեր գերիներին, ովքեր տառապում են բանտերում, Հայաստանի և Արցախի տարածքներից առևանգում և գերեվարում է մարդկանց, անընդհատ կրակում սահմանամերձ շրջանների ուղղությամբ, որի հետևանքով պարբերաբար ունենում ենք զոհեր, Հայաստանը համարում է արևմտյան Ադրբեջան։ Էլ որն ասեմ, էլ որը։ Եվ չնայած այս ամենին՝ Հայաստան են այցելում ադրբեջանցի զբոսաշրջիկներ, այստեղ ձեռք բերում անշարժ գույք, այն դեպքում, որ Ադրբեջան արգելված է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև այլ երկրներից հայկական ծագումով մարդկանց, ինչպես նաև հայանպաստ դիրքորոշում ունեցող օտարերկրյա գործիչների մուտքը։

Զուգադիպությո՞ւն է արդյոք, որ նույն գործիչների մուտքն արգելված է նաև Հայաստանում՝ Կոնստանտին Զատուլին, Վիկտոր Կրովոպուսկով։ Հիշենք նաև սփյուռքահայ գործիչների մուտքի արգելքը։

Իհարկե, սա պատահականություն չէ, այլ հատուկ մշակված ազգակործան ծրագիր, որի անունն է «խաղաղություն» և որն ունի եռահեղինակներ՝ Էրդողան-Ալիև-ՀՀ վարչապետ կոչեցյալ, դավաճան։

Ահա, մեր այսօրվա երկրի ճիշտ անվանումը՝ Հայաստանի Խայտառակապետություն։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը