Լրահոս

24.08.2023 21:00


Հալաբյան փողոցում մեքենան բախվել է «ՍԱՍ» ֆուդկորտի արտաքին երեսպատման ապակիներին

Հալաբյան փողոցում մեքենան բախվել է «ՍԱՍ» ֆուդկորտի արտաքին երեսպատման ապակիներին

Օգոստոսի 24-ին՝ ժամը 17։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

NEWS.am-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկանում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «ՍԱՍ» ֆուդկորտի արտաքին երեսպատման ապակիներին։

Այս խորագրի վերջին նյութերը