Կարծիք

25.08.2023 11:25


Հայրենազրկման հեղինակը չի կարող բանակցել Արցախի համար, պետք է փոխել բանակցողին ու բովանդակությունը․ Վահե Հովհաննիսյան

Հայրենազրկման հեղինակը չի կարող բանակցել Արցախի համար, պետք է փոխել բանակցողին ու բովանդակությունը․ Վահե Հովհաննիսյան

Հայրենազրկման հեղինակը չի կարող բանակցել Արցախի համար։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Կառավարության նիստում երեկ հրեշավոր գաղափար է հնչել. «մշակվում են ծրագրեր՝ Լաչինի միջանցքը միակողմանի բացելու վերաբերյալ...»։

Սա հենց այն է, ինչը կոչվում է հայրենազրկում, էթնիկ զտում։

Հարց. որտե՞ղ է մշակվում այդ ծրագիրը։ Ադրբեջանու՞մ։ Բա ո՞նց էիր այդ երկրի կազմում Արցախը ճանաչում։ Չէի՞ր հասկանում, որ ամիսներ հետո սա է լինելու։ Տասնյակ մարդիկ հրապարակայնորեն զգուշացրել են դրա մասին։

Թե՞ այդ ծրագրերը մշակվում են միջնորդ երկրներում, որոնք մի պահից սկսած անընդհատ շեշտում են, որ Ն. Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։

Հ1 նայող ժողովրդին պարզ պետք է ասել, որ միջազգային բոլոր հեղինակավոր լրատվամիջոցներում և զեկույցներում, նույնիսկ՝ հայամետ, արդեն 7-8 ամիս է՝ հստակ նշվում է, որ Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։

Ու հնարավոր հայրենազրկումը, որի շեմին ենք մենք, սկսվել է հենց այդ բանավոր ճանաչումից հետո։ Ու Արցախի շրջափակումը սկսվել է հենց այդ ճանաչումից հետո։

Իրավիճակը փոխելու մեկ հնարավորություն կա՝ փոխել բանակցությունների բովանդակությունը։ Սա հնարավոր է միայն մեկ դեպքում՝ փոխել բանակցողին։ Երբ ասում են, որ շրջափակման և Արցախի պահպանության բանալին Երևանում է, հենց սա նկատի ունենք։ Փոխել բանակցողին՝ նշանակում է զգուշորեն փոխել բանակցությունների ընթացքը, թույլ չտալ պատերազմ և թույլ չտալ հայրենազրկում»։

Այս խորագրի վերջին նյութերը