Աշխարհ

25.08.2023 11:51


Մահացել է Պիկասոյի կրտսեր որդին. ի՞նչ է լինելու «ամենաթանկ» նկարչի ժառանգության հետ

Մահացել է Պիկասոյի կրտսեր որդին. ի՞նչ է լինելու «ամենաթանկ» նկարչի ժառանգության հետ

Շվեյցարիայում մահացել է իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի կրտսեր որդին։ Նա 76 տարեկան էր։ The Guardian–ը նշում է, որ Կլոդի փաստաբանը` Ժան–Ժակ Նոյերը, չի հայտնել մահվան պատճառը։

Կլոդն ամուսնացած էր Սիլվի Վոտյեի հետ, նրանք երկու երեխա ունեն։

Կլոդ Ռուիս Պիկասոն Պիկասոյի և ֆրանսիացի նկարչուհի Ֆրանսուազա Ժիլոյի որդին է։ Մայրը` Ֆրանսուազան ևս այս տարի է մահացել` 101 տարեկան հասակում։

Պիկասոյի կրտսեր որդին ֆոտոլրագրող էր, աշխատում էր Time Life–ի, Vogue–ի և ամերիկյան Saturday Review ամսագրի համար։ 2011 թվականին նա արժանացել էր Ֆրանսիայի բարձրագույն պարգևի` Պատվավոր լեգեոնի շքանշանի, որպես նկարիչ իր աշխատանքի, ինչպես նաև դատարանի որոշմամբ հոր ունեցվածքի կառավարիչ նշանակվելու համար։

The Guardian–ը հիշեցնում է, որ Պիկասոն 4 երեխա ուներ։ Կլոդն ու Պալոման նրա երեխաներն էին Ֆրանսուազա Ժիլոյից։ Ավագ որդին` Պավելը, որը մահացել է 1975 թվականին, բալետի պարուհի Օլգա Խոխլովայի հետ նրա ամուսնությունից էր ծնվել։ Դուստրը` Մայան, որը մահացել է 2022 թվականին, ֆրանսիացի մոդել Մարի Թերեզա Ուոլտերից էր։

Կլոդ Ռուիս Պիկասոն հոր կալվածատան կառավարիչն էր 1989 թվականից մինչև 2023 թվականի հուլիս, որից հետո նա գործերը փոխանցել է քրոջը` Պալոմային։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը