Լրահոս

25.08.2023 12:54


Քարվաճառում վթարի հետևանքով զոհվել են Թուրքիայի քաղաքացիներ

Քարվաճառում վթարի հետևանքով զոհվել են Թուրքիայի քաղաքացիներ

Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Քարվաճառի շրջանում (ադրբեջ․՝ Քելբաջար) մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, վթարը տեղի է ունեցել Օմարի լեռնանցքում՝ Գյոյգոլ-Տողանալի-Քարվաճառ ճանապարհին։

Հաղորդվում է, որ Mitsubishi մակնիշի մարդատար ավտոմեքենայի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով այն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։

Միջադեպի հետևանքով մահացել է Թուրքիայի երկու քաղաքացի՝ 1977 թվականին ծնված Ի. Ջերգուլյուօղլուն և 1995 թվականին ծնված Ս. Չելիքը։ Եվս մեկ անձ՝ 1993 թվականին ծնված Մ.Օքումուշը, վիրավորվել է։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահացածներն ու տուժածը Քարվաճառում գործող ընկերություններից մեկի աշխատակիցներ են։ Փաստի առիթվ կատարվում է հետաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը