Քաղաքական

25.08.2023 14:18


Ինչո՞ւ է Աննա Հակոբյանի ցուցադրած Էյնշտեյնի գիրքը հայտնվել Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայողի մոտ

Ինչո՞ւ է Աննա Հակոբյանի ցուցադրած Էյնշտեյնի գիրքը հայտնվել Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայողի մոտ

Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են օրեր առաջ գերեվարված ՀՀ ԶՈւ պահեստազորային զինծառայող Գագիկ Ոսկանյանին։ Ոսկանյանի հետ հանդիպման լուսանկարներում, որոնք հրապարակել է ադրբեջանական կողմը, սեղանին դրված է Ալբերտ Էյնշտեյնի այն նույն գիրքը, որով վերջերս լուսանկարվել էր և գրառում կատարել Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանը:

Աննա Հակոբյանը լուսանկարը հրապարակել էր հունիսի 15-ին և գրել. «Ֆիզիկայից բան չեմ հասկանում, դժվար էլ հասկանամ, եւ այնուամենայնիվ ինձ Ալբերտ Էյնշտեյնի օգնությունն է հարկավոր, ընկալելու համար «օֆիսների» գրավիտացիոն ուժն ու տարածաժամանակային հատկությունները, եւ անցողիկ էակների վրա դրանց ազդեցության հարաբերականության տեսությունը»:

Այն շապիկի վրա, որը կրել էր Աննա Հակոբյանը, գրված է. «Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»:

Fotoram_io - 2023-08-25T132536_592 Fotoram_io - 2023-08-25T132557_785 Fotoram_io - 2023-08-25T132621_476 Fotoram_io - 2023-08-25T132749_976 Screenshot 2023-08-25 132238

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը