Աշխարհ

25.08.2023 15:54


Ադրբեջանում ՌՕՈւ-ն մարզումներ է սկսել

Ադրբեջանում ՌՕՈւ-ն մարզումներ է սկսել

Ադրբեջանում ՌՕՈւ-ն մարզումներ է սկսել։ Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, ընթացիկ տարվա նախապատրաստման պլանի համաձայն՝ ուսումնական թռիչքներ են իրականացվել մարտական ինքնաթիռներով:

Փոքր և միջին բարձրություններում կատարվել են բարդ պիլոտաժային մանևրներ, պայմանական հակառակորդին պատկանող ցամաքային թիրախների կոորդինատների որոշում, ինչպես նաև օդային հետախուզության վարում և այլ միջոցառումներ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը