Ինչպես սատանան՝ խունկից, այնպես էլ ոստիկանները փախչում են Արցախի մասին հարցից․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Էրեբունի վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանին մոտեցան ոստիկաններ եւ սկսեցին հետաքրքրվել, թե որ ուղղությամբ պետք է շարժվեն դաշինքի անդամները։ Անդրանիկ Թեւանյանը հետաքրքրվեց՝ ո՞րն է ոստիկանների դիրքորոշումը Արցախի հարցի մասին,արդյոք նրանք ե՞ւս Փաշինյանի նման կարծում են, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Այս հարցը լսելով՝ ոստիկաններն անմիջապես հեռացան։
Անդրանիկ Թեւանյանը եզրակացրեց․ «Ստացվում է՝ ինչպես սատանան խունկից, այնպես էլ ոստիկանները փախչում են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցից։ Նրանք անմիջապես փախչում են տարածքից՝ ասելով, որ քաղաքականությամբ չեն զբաղվում։ Բայց սա քաղաքական հարց չէ, սա անվտանգային խնդիր է»։
Փաստացի, նշեց նա, եթե ոստիկանությունը սպասարկում է գործող իշխանությանը, դրանով խախտում է ՀՀ օրենսդրությունը, մինչդեռ ոստիկանությունը պետք է պաշտպանի մեր Սահմանադրությունը, մեր Անկախության հռչակագիրը։
«Իրենք իրավունք չունեն, ուսադիր կրելով հանդերձ, ընդունելու մեր օրենսդրությանը հակասող մոտեցում։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը պետական հանցագործություն է եւ խաբեություն ընտրողներին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը խոստացել է ընտրողներին, որ հետապնդելու է Արցախի ինքնորոշման իրավունքը եւ բերելու է խաղաղություն, իսկ հիմա տեսնում ենք, որ փաստացի Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս՝ դրանով իսկ նպաստելով Արցախի պաշարմանը»,-նշեց քաղաքապետի թեկնածուն։
Այս ամեն ինչին «Ո՛չ» ասելու համար նա քաղաքացիներին հրավիրեց սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18։00-ին, գալ Ազատության հրապարակ՝ Արցախի Անկախության օրվան նվիրված հանրահավաքին՝ ցույց տալու, որ Արցախը մենակ չէ, Արցախն ուրացել են իշխանությունները, բայց ո՛չ ժողովուրդը։
Ինչպես սատանան՝ խունկից, այնպես էլ ոստիկանները փախչում են Արցախի մասին հարցից․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Էրեբունի վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանին մոտեցան ոստիկաններ եւ սկսեցին հետաքրքրվել, թե որ ուղղությամբ պետք է շարժվեն դաշինքի անդամները։ Անդրանիկ Թեւանյանը հետաքրքրվեց՝ ո՞րն է ոստիկանների դիրքորոշումը Արցախի հարցի մասին, արդյոք նրանք ե՞ւս Փաշինյանի նման կարծում են, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Այս հարցը լսելով՝ ոստիկաններն անմիջապես հեռացան։