Կարծիք

26.08.2023 15:02


Իշխանափոխությունը Երևանում կհանգեցնի իշխանափոխությանը Հայաստանում

Իշխանափոխությունը Երևանում կհանգեցնի իշխանափոխությանը Հայաստանում

Հարգելի երևանցիներ,

Սիրելի հայրենակիցներ.

Սեպտեմբերի 17 -ին Երևանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում Մայր Հայաստան դաշինքի կողմից առաջադրվել եմ որպես ավագանու թեկնածու։

Մեր հայրենիքի ու հայ ժողովրդի համար այս ծանր ժամանակաշրջանում միացել եմ Մայր Հայաստան դաշինքին քանզի վստահում եմ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանին և հավատում եմ դաշինքի նախընտրական և հետընտրական ծրագրերի իրագործմանը։

Կոչ եմ անում ինձ ճանաչող երևանցիներին լինել պրոակտիվ, մասնակցել նախընտրական և հետընտրական զարգացումներին, սեպտեմբերի 17 -ին ընտրել համար 14՝ Մայր Հայաստան դաշինք քվեաթերթիկը։

Հանուն Հայաստանի և Արցախի հայկական մնալու, հանուն Հայաստանի և Արցախի արժանապատիվ ապագայի միացիր Մայր Հայաստան դաշինքին, միացիր իսկական և իրական ընդիմադիր ուժին, միացիր իշխանափոխության գործնթացին։

Իշխանափոխությունը Երևանում կհանգեցնի իշխանափոխությանը Հայաստանում։

#Միացիր_որ_փոխենք

#Ընտրիր_որ_փոխենք

#Քվեարկիր_որ_փոխենք

Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը