Աշխարհ

26.08.2023 17:10


Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան

Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բաքու։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրանց օդանավակայանում դիմավորել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ իր ենթակաների հետ։
Ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները, Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակության այցի գլխավոր նպատակն Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության ընդլայնմանը վերաբերող ծրագրերի քննարկումն է։

Քննարկվելու է նաև տարածաշրջանում անվտանգային իրավիճակը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը