Քաղաքական

28.08.2023 14:03


Մասնակցե՛ք ընտրություններին և վռնդե՛ք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Մասնակցե՛ք ընտրություններին և վռնդե՛ք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Մայր Հայաստան» դաշինքը՝ առաջնորդ Անդրանիկ Թեւանյանի գլխավորությամբ, բնակիչների հետ հանդիպման 6-րդ օրն անցկացնում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում։ Դաշինքի՝ ընտրապայքար մտնելու հիմնական դրդապատճառն է Հայաստանի ադրբեջանականացումից խուսափելը։

«Արցախի 120 000 մեր հայրենակիցներ հայտնվել են պաշարման մեջ, քանի որ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ «Մայր Հայաստան» դաշինքը խնդիր է դրել հեռացնել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից, քանի որ դա Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման երաշխիքն է»,-վստահեցրեց Անդրանիկ Թեւանյանը։

Բնակիչներից մեկն ասաց, որ ձայնը տալու է հենց «Մայր Հայաստանին», քանի որ Արցախի հարցը իր համար շատ կարեւոր է։ Անդրանիկ Թեւանյանը պատասխանեց, որ իր գլխավորած ուժի համար դա առաջնահերթություն է, քանի որ Արցախի թեման իշխանություններն ուզում են մոռացության տալ, ինչը սխալ մոտեցում է։

«Այս ընտրությունները մենք ուզում ենք օգտագործել, որ իշխանափոխություն իրականացնենք։ Նիկոլ Փաշինյանն ուրացել է Արցախը եւ հարցականի տակ դրել ՀՀ գոյությունը։ Իշխանափոխությունը Երեւանում կհանգեցնի իշխանափոխության ամբողջ Հայաստանում»,-ասաց «Մայր Հայաստանի» առաջնորդը։

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ շատ վրդովված է «կեղծ պատերազմի» համար, զոհված երեխաների, մեր զոհված ապագայի համար, այն սերնդի համար, որին կորցրինք։ Անդրանիկ Թեւանյանը վստահեցրեց, որ նոր կորուստներ թույլ չտալու համար պետք է գործող իշխանությանը հեռացնենք։

«Նիկոլ Փաշինյանին հեռացնելը բոլորիս սուրբ եւ քաղաքացիական պարտականությունն է։ Ամենակարեւորը, որ մարդիկ ընկալեն, որ սա աթոռակռիվ չէ․ աթոռակռիվ լիներ՝ մանդատս չէի դնի։ Եթե երկիրը կորցնենք՝ արդեն կապ չունի, թե ով որ աթոռի վրա է նստած լինելու»,-հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։

«Մայր Հայաստանը» թույլ չի տալու, որ Երեւանը Էրիվան դառնա, Հայաստանն էլ Արեւմտյան Ադրբեջան։ Դաշինքը կոչ արեց միանալ՝ փոխելու նպատակով։

«Ժողովուրդ ջան, չմտածեք, որ ձեր քվեով ոչինչ չեք կարող փոխել, ոտքի կանգնեք եւ ձեր քվեով լուծեք Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցը»,-հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։

«Մայր Հայաստան» դաշինքի կարգախոսն է՝ «Միացի՛ր, որ փոխենք»։

Այս խորագրի վերջին նյութերը