Կարծիք

28.08.2023 14:44


Թույլերն ու խեղճերը դատապարտված են մի աշխարհաքաղաքական բևեռից մյուսը տշվելու ճակատագրին

Թույլերն ու խեղճերը դատապարտված են մի աշխարհաքաղաքական բևեռից մյուսը տշվելու ճակատագրին

Մի բան մենք պետք է դաջենք մեր մտածողության բոլոր շերտերում. թույլերն ու խեղճերը դատապարտված են մի աշխարհաքաղաքական բևեռից մյուսը տշվելու ճակատագրին, իսկ ուժեղներն իրենք են կերտում իրենց ներկան ու գալիքը՝ ունենալով ընկերներ և կայուն դաշնակիցներ։

Հայերը ոչ միայն պետք է ապրեն իրենց պատմական հայրենիքում, այլև ունենան պետականություն։ Սա է Արցախի հարցը և սա պետք է լինի մեր միացյալ նպատակը։ Սա ազգային նպատակների նշաձող է, որով մենք պետք է ամուր ֆիքսենք մեր տեղը արևմուտքից մինչև հյուսիս, դիվանագիտական բոլոր հարթակներում։

Ի դեպ՝ 1878 թ. հունիսի 1-ին, այն ժամանակվա հավաքական արևմուտքը, մասանակցելով Բեռլինի կոնգրեսին, ընդունեց մի փաստաթուղթ՝ բեռլինյան տրակտատ (դաշնագրություն) անվանումով։ Այս փաստաթղթով չեզոքացվեց, մինչ այդ, փետրվարի 19-ին Կոստանդնուպոլսի մոտակայքում՝ Սան Ստեֆանոյում կնքված ռուս-թուրքական պայմանագրի այն հատվածը, որը վերաբերվում էր մեզ և որով օսմանյան թուրքիային փաստացի պարտավորեցվում էր ընդունել «Արեւմտյան Հայաստանը հայ ժողովրդի հայրենիք» մոտեցումը։

Ըստ էության, «բեռլինյան տրակտատ vs Սան Ստեֆանո» միջազգային խաղ էր, ինչպես միշտ։

Եվ հենց այս բեռլինյան ժողովից վշտացած ու զայրացած էր Խրիմյան Հայրիկը, երբ խոսեց մեր թղթե շերեփի խեղճությունից։ Ու նաև հիշենք, որ այս տրակտատից հետո էր, որ թուրքերը ոգևորված Արևմտյան Հայաստանում սկսեցին էլ ավելի ճնշումներ գործադրել հայերի դեմ, և որոշ ժամանակ անց սկսվեց աբդուլ համիդի կողմից կազմակերպված հայերի կոտորածը։

Ու այս ցեղասպանությունը երբեք չի դադարել, բազմիցս և ցայսօր, «հումանիստ, մտահոգ» աշխարհի աչքի առաջ կրկնվում է, համիդից, երիտթուրքերի կառավարությունից մինչև ալիև։

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը