Ջերմուկում կրակոցներ են հնչել, ձերբակալվել է 40-ամյա քաղաքացի
Օգոստոսի 26-ին Ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 22։30-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղում գտնվող նախկին «Սյունիք» ռեստորանային համալիրի մոտ կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր մեկնած ոստիկանները տաք հետքերով նշված վայրից խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և Ոստիկանության Ջերմուկի բաժին են տեղափոխել մի քաղաքացու։
Աղբյուրի տեղեկություններով՝ նա 40-ամյա Արամ Ասատրյանն է, ով եղել է BMW X7 մակնիշի 70 OX 777 համարանիշի ավտոմեքենայով։ Պարզվել է, որ վերջինս նշված վայրում հաց ուտելու ընթացքում իր մոտ եղած «ԻԺ» տեսակի որսորդական հրացանով 4 անգամ կրակոց է արձակել օդ։
Ոստիկանները BMW X7-ի մեջ հայտնաբերել են հանցագործության գործիք հրացանը, իսկ Ա․ Ասատրյանի գրպանում՝ կրակված 4 պարկուճ։ Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Ջերմուկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներ արձակած Ա․ Ասատրյանն աշխատում է Հայաստանում հայտնի բենզին ներկրող ընկերություններից մեկում՝ գլխավոր հաշվապահ։