Հայաստանի Հանրապետությունում գրեթե ողջ սեպտեմբերին ամառային ջերմային ֆոն կդիտվի, ջերմաստիճանն էլ նորմայից 1-2 աստիճանով բարձր կլինի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Սեպտեմբերին օրացույցով տեղափոխվում ենք աշուն, սակայն ընդհանուր առմամբ կլիմայական ցուցանիշներով այն բացարձակ ամառային ամիս է։ Մինչև սեպտեմբերի 20-ը հանրապետության նույնիսկ լեռնային շրջաններում ամառային ջերմային ֆոն է դիտվելու։ Այս տարվա սեպտեմբերին օդի ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 1-2 աստիճանով կլիմակայան նորմայից բարձր, այսինքն` ավելի տաք սեպտեմբերի կլինի»,-նշեց Սուրենյանը՝ ավելացնելով, որ տեղումների քանակը նորմայի սահմաններում կլինի, այսինքն գրեթե նույն քանակությամբ, ինչ օգոստոսին։
Սուրենյանը նշեց, որ հարավ–արևմուտքից այսօր ցիկլոն է ներթափանցելու ՀՀ տարածք, բայց վաղը կեսօրից հետո և հատկապես երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում կլինեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։
Օդի ջերմաստիճանն էլ մոտ 4-5 աստիճանով կիջնի, սակայն դա կտևի 1 օր։ Օգոստոսի 30-ից այդ ցիկլոնն աստիճանաբար դուրս կգա Հայաստանից։
Սուրենյանը՝ առաջիկա եղանակային պայմանների մասին