ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն արդեն շուրջ երկու տարի է, ինչ կալանքի տակ է, կշարունակի մնալ կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մերժեց Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու մասին միջնորդությունը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ