Եղեգնաձորում թափառող շները հարձակվել են 10-ամյա աղջկա վրա. նա հիվանդանոցում է
Եղեգնաձորում թափառող շները այսօր՝ օգոստոսի 30-ին, հարձակվել են 10-ամյա աղջկա վրա, նա շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Եղեգնաձորի բժշկական կենտրոնից:
«Աղջկան փողոցից են բերել: Այժմ վիրաբուժական բաժնում երեխայի վերքն են մշակում ու կար դնում: Այժմ վիճակը լավ է: Ազդրի հատվածում ծակած վերքեր են»,-ասացին բժշկական կենտրոնից:
Մենք տեղեկացանք, որ երեխան Եղեգնաձորի կենտրոնում է եղել: