Քաղաքական

30.08.2023 19:05


Ադրբեջանն արգելափակել է դեպի ԼՂ Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մուտքը

Ադրբեջանն արգելափակել է դեպի ԼՂ Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մուտքը

Ադրբեջանը արգելափակել է դեպի Լեռնային Ղարաբաղ Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների կողմից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները Երևանից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար:

Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Օ-դը ֆրանս ռեգիոնի նախագահ Բերտրան Քսավիեն նշել է, որ արգելվել է ֆրանսիական օգնության անցկացումը Լաչինի միջանցքով։ Նա դատապարտել է Ադրբեջանի այս քայլը և միջազգային հանրությանը կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացումը կանգնեցնելու համար։

Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։ Ֆրանսիայի քաղաքների և տարբեր ռեգիոնների կողմից հատկացված օգնությամբ առաջին բեռնատարը Կոռնիձորում Հայաստանի հատկացրած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել դեռևս օգոստոսի 9-ին։

Այս խորագրի վերջին նյութերը