Լրահոս

31.08.2023 18:49


Կենդանաբանական այգու տարածքում սպիտակ արագիլը ընկել է ջրատարը

Կենդանաբանական այգու տարածքում սպիտակ արագիլը ընկել է ջրատարը

Օգոստոսի 30-ին Շրջակա միջավայրի նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի կենդանաբանական այգու տարածքում սպիտակ արագիլը ընկել է ջրատարը։

Դեպքի վայր են մեկնել Շրջակա միջավայրի նախարարության, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ, Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցներ։

Տեղում իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ, վիրավոր թռչունը տեղափոխվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի ժամանակավոր կացարան։

Այս խորագրի վերջին նյութերը