Քաղաքական

01.09.2023 09:30


«Որդիների Կանչ» ՀԿ-ն սեպտեմբերի 2-ին լինելու է Ազատության հրապարակում

«Որդիների Կանչ» ՀԿ-ն սեպտեմբերի 2-ին լինելու է Ազատության հրապարակում

«Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Մենք՝ հայրենիքի համար ամենաթանկը՝ մեր որդիներին տված ծնողներս, Արցախի Հանրապետության հռչակման օրը` սեպտեմբերի 2-ին, ժամը 18:00–ին լինելու ենք Ազատության հրապարակում:

Կարծես թե իզուր չեն անցել մեր ամիսներ շարունակ հնչեցրած ազգային և պետականամետ ուժերի համախմբանն ուղղված կոչերն ու ջանքերը: Տեր կանգնենք տասնամյակների արցախյան գոյապայքարում մեր հազարավոր նահատակված զավակների գործին՝ Արցախի ազատ, ինքնորոշված ապրելու իրավունքին՝ թշնամի պետության ճիվաղներից դուրս, Մայր Հայաստանին միավորվելու ձգտումով: Դա նաև մեր բոլորիս այսօր և վաղը մեր պատմական հողում արժանապատիվ, ազատ ու անկախ ապրելու համար է:

Կոչ ենք անում բոլոր հերոսածին ծնողներին և պետության արժեքը գնահատող մեր հայրենակիցներին մասնակիցը լինելու Արցախի պաշտպանությանը նվիրված սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքին:

Այս խորագրի վերջին նյութերը