Երեխայի հանդեպ դաժան վերաբերմունքի տեսանյութը մայրն ուղարկել է այլ տղամարդու. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած ծնողների գործով: Մասնավորապես, իրավապահ մարմինները բացահայտել են, որ երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորած Աննա Արևշատյանն իր երեխայի նկատմամբ այդպես է վարվել, նկարել ու տեսանյութը ուղարկել է իր ամուսնու՝ Թաթուլ Մադաթյանի հետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նույն խցում պատիժը կրող մի տղամարդու:
Իրավապահները բացահայտել են, որ Աննա Արևշատյանը կապի մեջ է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր ամուսնու հետ նույն խցում պատիժ կրող մի տղամարդու հետ, որն էլ նրան շահագրգռել է երեխայի հետ այդպես վարվել, նկարել ու ուղարկել իրեն, ինչն էլ Աննա Արևշատյանն իրականացրել է:
Հիշեցնենք, որ Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր՝ Աննա Արևշատյանի նկատմամբ հարուցված քրեական գործով իրավապահները մտել են Նուբարաշենի բանտ ու խուզարկություն իրականացրել։ Բանն այն է, որ Աննա Արևշատյանի ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, կալանավորված Է սեփական երեխաների նկատմամբ սեռական բռնություն իրականացնելու համար և այս պահին կալանքը կրում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ հենց այս դեպքով էլ Նուբարաշենի բանտում խուզարկություն է իրականացվել, հատկապես՝ սեռական բռնություն իրականացրած հոր՝ Թաթուլ Մադաթյանի խցում: Հիշեցնենք, որ քրեական վարույթով պարզվել է, որ Աննա Արևշատյանն իր 12-ամյա դստեր մասնակցությամբ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու, այն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով այլ անձանց սեռական կարիքները բավարարելու նպատակով իրացնելու դիտավորությամբ, անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով, ստեղծել և իրացրել է մանկական պոռնոգրաֆիա:
Մանկական պոռնոգրաֆիայի ստեղծման ժամանակ անչափահաս դստերը պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, իսկ պոռնկագրական բնույթի նյութի պատրաստմանը ներգրավել է նաև իր 12 տարին չլրացած երկու աղջիկ երեխաներին։ Ծնողները կալանավորված են»: