Քաղաքական

01.09.2023 11:23


Թմրամիջոցները դպրոցներում և ԲՈՒՀ-երում՝ ՔՊ-ի հովանավորությամբ. բողոքի ակցիա՝ ԿԳՄՍ-ի մոտ (տեսանյութ)

Թմրամիջոցները դպրոցներում և ԲՈՒՀ-երում՝ ՔՊ-ի հովանավորությամբ. բողոքի ակցիա՝ ԿԳՄՍ-ի մոտ (տեսանյութ)

«Մայր Հայաստան» դաշինքի կին անդամները բողոքի ակցիա են իրականացրել ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց՝ բողոքելով դպրոցներում և բուհերում թմրամիջոցների տարածման դեմ:

«Մենք գալու ենք ձեր բոլորի հետևից: Ժաննա Անդրեասյան, ձեր անբարոյականությունը, սրբապղծությունը սահմաններ չունի՞, 5 տարի է առանց այդ էլ չկայացած կրթական համակարգը քանդում եք: Հայկական արժեքների, հայ առաքելական եկեղեցու պատմության դեմ ձեր պատերազմը հուշում են, որ դուք թուրքական սպասարկու ուժեր եք: Լայն ժպիտներով, տրնգի պարելով շարունակում եք մորթել մեր սերնդին ամեն ձևով. Մի մասին պատերազմում, մի մասին կրթական սպանդի ենթարկելով, մյուս մասին ոչնչացնելով նարկոտիկներով: Այսօր արդեն գաղտնիք չէ, որ նարկոտիկները մտել են դպրոցներ և բուհեր: Դուք պատասխան եք տալու ամեն ինչի համար և կանգնելու եք դատարանի առաջ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Իր հերթին ակցիային մասնակցող «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նշեց. «Մայր Հայստանը» եկել է պահանջով, որը մինչև վերջ հետապնդելու է, որ եկել է Ժաննա Անդրեասյանի հետևից, որպեսզի նրան դուրս շպրտի կառավարական շենքերից: Ժաննա Անդրեասյանը հակաազգային քաղաքականություն է վարում: Թմրամիջոցները ներթափանցել են բուհական և դպրոցական շենքեր: Այսօր թմրամիջոցների տարածումը աղետալի իրավիճակ է ստեղծել ամբողջ հանրապետությունում, որի պատասխանատուներից է նաև Ժաննա Անդրեասյանը: Նա բացարձակ չի անդրադարձել թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը»: Փոստնջյանը հայտարարեց, որ թմրամիջոցները Հայաստանում տարածվում են իշխանությունների հովանավորությամբ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը