Ուսուցչի դերն ու կարգավիճակը երկրում պետք է բարձրացնել, կրթական ոլորտը հայտարարել ազգային անվտանգության խնդիր
Կենացային ու բաժակաճառային տեքստերից դուրս արժե այսօր խոսել մանկավարժների վիճակի և ընդհանրապես կրթական ոլորտում տիրող պատկերի մասին:
Հայաստանում նվազել է ուսուցիչների թիվը: Եթե 2022 թ.-ին կար մոտ 31.300 ուսուցիչ, ապա 2023-ին՝ 900-ով պակաս։ Երիտասարդները չեն ուզում մանկավարժությամբ զբաղվել ու ընդունվել համապատասխան բուհեր՝ կոնկրետ մասնագիտական առարկաների ուղղությամբ. ուսուցչի աշխատանքը դարձել է ոչ գրավիչ: Օրինակ, մաթեմատիկայի մասնագիտությամբ անցյալ տարի Մանկավարժական համալսարան ընդունվել է ընդամենը 31 ուսանող: Ուշագրավ փաստ՝ Գյումրիում ու Վանաձորում ոչ մի մարդ չի դիմել այս մասնագիտությամբ։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից թմբկահարվող ուսուցիչների կամավոր ատեստավորմանը և բարձր աշխատավարձերին, ապա դա մանիպուլյացիա է, սուտ է, քանի որ գործնականում 400.000 դրամ աշխատավարձ ստացողներ չկան կամ եթե կա, ապա մատների վրա հաշվվող քանակի։ Եթե Փաշինյանը պահանջում է ուսուցիչներին ատեստավորում անցնել բարձր աշխատավարձ ստանալու համար, ապա ինչո՞ւ նա համապատասխան որակավորում չի պահանջում ոստիկանական համակարգում: Այսօր ճանապարհային ոստիկանն ավելի շատ է վաստակում, քան ուսուցիչը: Դա խայտառակություն է ու ամոթալի երևույթ Հայաստանի համար:
Մենք առաջարկում ենք ուսուցիչների սոցիալական վիճակի իրական բարելավում։ Նախ նվազագույն աշխատավարձը Հայաստանում պետք է դառնա 120.000 դրամ, ինչը կանդրադառնա նաև ուսուցիչների աշխատավարձի վրա:
Մենք նախատեսում ենք, որ ամբողջական իշխանափոխությունից հետո ուսուցիչների միջին աշխատավարձը կդառնա 250.000-ից 300.000 դրամ։ Ընդ որում՝ գների բարձրացման դեպքում այն կինդեքսավորվի համապատասխան տոկոսով: Սա ընդունված պրակտիկա է քաղաքակիրթ աշխարհում:
Ուսուցչի դերն ու կարգավիճակը երկրում պետք է բարձրացնել, կրթական ոլորտը պետք է հայտարարել ազգային անվտանգության խնդիր, որպեսզի մարդիկ կարողանան ճիշտ ընտրություն կատարել ու փողոցային անգրագետներին իշխանության չբերել:
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից