Սոթքում զոհված 37-ամյա Արսենը Ռանչպարից էր, 36-ամյա Անդրանիկը՝ Նորաբացից, վարժական հավաքների մասնակիցներ էին
Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածքում տեղակայված հայկական դիրքում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով զոհված 37-ամյա Արսեն Մկրտչյանը Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Ռանչպար բնակավայրից էր։
Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Հակոբյանը։
Նրա փոխանցմամբ՝ Արսեն Մկրտչյանը 25-օրյա վարժական հավաքի մասնակից էր.
«Ամուսնացած էր, երկու անչափահաս դուստր ուներ, կինը հղի է։ Համեստ ու հարգանքով տղա էր»,-մանրամասնեց Հակոբյանը։
Մասիսի քաղաքապետի տեղակալը նաև հայտնեց, որ Սոթքում զոհված 36-ամյա Անդրանիկ Անտոնյանն էլ Մասիս խոշորացված համայնքի Նորաբաց բնակավայրից էր: Նա ևս 25-օրյա հավաքի մասնակից էր։
Հակոբյանի տեղեկացմամբ՝ Անդրանիկ Անտոնյանն ամուսնացած չէր, զբաղվում էր գյուղատնտեսությամբ։
«Երկու քույր ունի, տան միակ տղան էր: Մոտ 13 օր է՝ ինչ դիրքերում էր»,-նշեց նա։