Փաշինյանի «խաղաղության» օրակարգը իրականում զոհերի օրակարգ է․ Անդրանիկ Թևանյանը Սոթքում է (տեսանյութ)
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ու ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը Սոթքում են, որտեղի դիրքերը առավոտից Ադրբեջանը հրետակոծում է հրետանային միջոցներից, ունենք զոհեր և վիրավոր։
Անդրանիկ Թևանյանը ուղիղ միացմամբ հայտնեց, որ Սոթքից հակասական տեղեկություններ կային, այդ պատճառով իրենք, չնայած որոշակի խոչընդոտների, հասան այնտեղ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու։
«Այս պահին խաղաղ վիճակ է։ Գյուղում, իհարկե, բոլորն էլ լարված են, բայց նաև հանգստություն կա։ Այս պահին կրակոցներ չկան և մեր զինվորականները վերահսկում են իրավիճակը»,-փաստեց Անդրանիկ Թևանյանը։
Գևորգ Գևորգյանը նշեց, որ ագրեսոր և ցեղասպան քաղաքականություն վարող մեր թշնամի պետությունը շարունակելու է ոտնձգություններն այնքան ժամանակ, քանի դեռ չենք կարողացել հեռացնել Հայաստանի իշխանությունը զավթած ամբողջ վարչակազմը, որը ծառայում է թուրքական իշխանությանը։
«Դրա համար իմ կոչն է՝ հարգելի ժողովուրդ, մենք իրապես ժամանակ չունենք, մենք տեսնում ենք՝ ինչ է տեղի ունենում և հասկանում ենք՝ ինչքան քիչ ժամանակ մենք ունենք։ Չի կարելի թույլ տալ, որ ամեն օր, ամեն վայրկյան մեր զինվորները, մեր սպաները զոհվեն։ Իսկ որպեսզի մենք հաղթենք այս պատերազմը, պետք է հեռացնենք այս իշխանությանը միասնական ուժով»,-ասաց ռազմական գործիչը։
Անդրանիկ Թևանյանը նկատեց, որ խաղաղության օրակարգը իրականում այն չէ, ինչ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը․ իրականում դա պատերազմի, պարտության ու զոհերի օրակարգ է։
«Մենք համոզված ենք, որ իրական խաղաղության օրակարգը հնարավոր է լինելու Հայաստանում ներքին օրակարգի փոփոխությունների հասնելուց հետո։ Մենք բարի ծառայություն ենք մաղթում մեր զինվորականներին, ցավակցում ենք զոհերի հարազատներին, և տա Աստված, որ մենք այլևս զոհեր չունենանք և ամեն ինչ խաղաղ լինի»,-ասաց Անդրանիկ Թևանյանը Սոթքից ուղիղ միացմամբ։