Վայոց ձորի մարզում 31-ամյա վարորդը Mitsubishi Pajero IO-ով բախվել է հեծանվին. 8-ամյա հեծանվորդը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 31-ամյա Վահե Ս.-ն իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի ավտմեքենայով Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցից դեպի նախկին «Կուրտզալի» հարակից տարածք երթևեկելիս անզգուշաբար բախվել է Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Արամ Ղ.-ի հեծանիվին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հեծանիվը ընկել է, ինչի հետևանքով էլ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ջերմուկի ամբուլատոր կենտրոն:
Վարորդը փախուստի չի դիմել, ինքն էլ ահազանգել է հիվանդանոց:
Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: