Քաղաքական

02.09.2023 14:33


Հայաստանը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու Բաքվի մեղադրանքները

Հայաստանը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու Բաքվի մեղադրանքները

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը, թե հայկական զինված ուժերը սեպտեմբերի 2-ին ականանետից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 2-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ականանետից կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Ադրբեջանի ՊՆ-ն սադրանքը շարունակելու նպատակով տեղեկատվական հիմք է պատրաստում»,-ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը