Լրահոս

03.09.2023 12:25


Երևանում բնակարաններից մեկում էլեկտրական մոտոցիկլետ է պայթել. կա տուժած

Երևանում բնակարաններից մեկում էլեկտրական մոտոցիկլետ է պայթել. կա տուժած

Սեպտեմբերի 2-ին, ժամը 21։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթուն է տեղի ունեցել Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 167 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում․ նկատվում է ծուխ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խմբերը։

Պարզվել է, որ 4-րդ հարկի բնակարաններից մեկի լոգասենյակում էլեկտրական մոտոցիկլետը պայթել է․ փլուզվել է պատշգամբի արտաքին պատը (մոտ 10 քմ), կոտրվել են ննջասենյակի պատուհանների ապակիները, վնասվել է տան գույքը և դրսում կայանած «Hyundai» մակնիշի ավտոմեքենա։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տան բնակիչ Ա․ Խ․-ն (ծնված 1989 թ․), ստանալով տարբեր աստիճանի այրվածքներ, հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։

Այս խորագրի վերջին նյութերը