Չմոռանանք մեր ինքնությունը, թույլ չտանք նոր ցեղասպանություն (տեսանյութ)
Արցախի Անկախության տոնի օրը՝ սեպտեմբերի 2-ի առավոտյան «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն այցելեցին Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, միաժամանակ յուրովի ուշադրություն հրավիրելով այն դաժան իրողության վրա, որ հենց այս օրերին Արցախը կանգնած է ցեղասպանության իրական սպառնալիքի առաջ, եթե ոչ՝ ուղղակիորեն այդ սպառնալիքի պաշարման մեջ:
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամ, Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, «Մայր Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակով Երևանի ավագանու թեկնածու առաջադրված «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, ավագանու թեկնածուներ Մերի Հայրապետյանը, Ստելլա Մեհրաբյանը, Սուսաննա Մելիքյանը և Արմեն Նաջարյանը, ինչպես նաև դաշինքի քաղաքական ակտիվի անդամներն ու համակիրները նախ ծաղիկներ խոնարհեցին Սումգայիթի, Բաքվի և Գանձակի 1988-1990 թվականների ջարդերի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձաններին: Այնուհետև «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող Անմար կրակի մոտ:
Այս յուրօրինակ ուխտի խորհուրդը ամփոփ ներկայացրեց Ձյունիկ Աղաջանյանը:

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից