Լրահոս

05.09.2023 12:48


«Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց տղամարդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել իր առջևով ընթացող ավտոմեքենային

«Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց տղամարդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել իր առջևով ընթացող ավտոմեքենային

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել են, որ 4-րդ ենթակայանի հերթապահ խումբը կանչով մեկնել է Տիգրան Մեծ պողոտայի թիվ 31 հասցե և «Տաշիր» առևտրի կետրոնի դիմաց Mercedes ML 350 մակնշի ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 64-ամյա Գ. Փանոսյանն է, ով ըստ նախնական տեղեկությունների ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել իր առջևով ընթացող Երևանի բնակիչ 45-ամյա Ա. Բաբայանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենային: Lexus-ի վարորդը տեղում ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը ոչ մի բողոք չունի և հրաժարվել է պարեկների ծառայությունից:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը