Կարծիք

05.09.2023 12:57


Օտարազգի լրագրողին կարող է ավելի շատ հուզել արցախահայության ճակատագիրը, քան Հայաստանի վարչապետ կոչեցյալին

Օտարազգի լրագրողին կարող է ավելի շատ հուզել արցախահայության ճակատագիրը, քան Հայաստանի վարչապետ կոչեցյալին

ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Մի կերպ ինձ ստիպելով կարդացի, վարչապետ կոչեցյալի տված հարցազրույցը, իտալական La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյմանին։ Կարդում ես լրագրողի տված հարցերն ու վարչապետ կոչեցյալի կողմից դրանց տված պատասխաններն ու ապշում։ Տպավորություն է ստեղծվում, որ կարծես հայաստանցի լրագրողը, արցախահայության ճակատագրով անհանգստացած, սուր հարցեր է տալիս Ադրբեջանի նախագահին։

Զարմանալ կարելի է, որ օտարազգի լրագրողին կարող է ավելի շատ հուզել արցախահայության ճակատագիրը, քան Հայաստանի վարչապետ կոչեցյալին։ Պատկերացրեք, թե ինչպես են արհարմարհելու հայ ժողովրդին այն հարյուր հազարավոր իտալացիները, որոնք կկարդան այդ հարցազրույցը, հատկապես, որ վստահ են, որ Հայաստանում, խայտառակ պարտությունից հետո, իբր հայ ժողովուրդը նորից ընտրել է այդ արարածին։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը