Աշխարհ

05.09.2023 16:52


Մոսկվան պաշտոնական Երևանից պարզաբանում է խնդրել Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ

Մոսկվան պաշտոնական Երևանից պարզաբանում է խնդրել Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ

Մոսկվան պարզաբանումներ է խնդրել Երևանից՝ Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք այս հարցում արդեն պարզաբանում ենք խնդրել հայկական կողմից և կորոշենք մեր հետագա քայլերը՝ ելնելով Երևանի պատասխանի բովանդակությունից»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը փաստաթուղթն ուղարկել է ԱԺ՝ վավերացման։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը