Արա Զոհրաբյանը կոչ է արել Երևանի ավագանու ընտրություններում ձայն տալ Անդրանիկ Թևանյանին
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը կոչ է արել Երևանի ավագանու ընտրություններում ձայն տալ Անդրանիկ Թևանյանին։
Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի հերթական ընտրություններին «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը չմասնակցեց, քանի որ ավագանու մանդատով հնարավոր չէ Հայաստանի և Արցախի շուրջ ներկա պայթունավտանգ իրավիճակը փոխել: Սա մեր կուսակցության գործադիր մարմնի դիրքորոշումն էր:
Ընդդիմադիր այլ կուսակցություններ, մասնակցելով նշված ընտրություններին, գտել են, որ Երևանում հաղթանակ գրանցելու դեպքում, ՔՊ-ի իշխանությունը կխարխլվի: Սա նույնպես մոտեցում է, որը չեմ վիճարկում:
Այս պարագայում լավագույն լուծումը կլիներ, եթե իրական ընդդիմադիր ուժերը համախմբվեին և միասնական ճակատով գնային ընտրության: Բայց եղավ այն, ինչ եղավ և ինչը բնորոշ է մեր ազգին և ինչից էլ օգտվում է հակառակորդը՝ պառակտում-պառակտում:
Երևանում ՔՊ-ն չի կարող հաղթել, բացառությամբ այն դեպքի, երբ իր մեթոդներով այնպիսի իրավիճակ ստեղծի, որ մարդկանց մեծամասնությունը չգնա ընտրության, իսկ ընդդիմությունն էլ իր պառակտվածությամբ քիչ ձայներ ստանա: ՔՊ-ն հիմա այդ մեթոդներն է կիրառում:
Բոլոր դեպքերում, մեր երևանցիներին հորդորում եմ մասնակցել ընտրություններին և ձայն տալ իրական ընդդիմադիր ուժերին:
Ինձ համար, ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ է Անդրանիկ Թևանյանը (Andranik Tevanyan), ով չի հանդիսացել մինչև 2018թ. գործող իշխանության ներկայացուցիչ, իսկ 2018 թվականից հետո չի կիսել ՔՊ իշխանության պատասխանատվությունը:
Հ.Գ. Հայկ Մարությանին և Մանե Թանդիլյանին չեմ համարում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, որքան էլ նորացված ձևերով փորձեն հանդես գալ:

Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ ստորև․