Միակ ճանապարհը երկխոսությունն է և Ադրբեջանի կազմում «մեր ապագայի» քննարկումը. Բայրամովը՝ արցախահայության մասին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հարցազրույց է տվել ադրբեջանական պետական AZERTAC լրատվական գործակալությանը և հունգարական Magyar Demokrata հրատարակությանը։
Հարավկովկասյան տարածաշրջանում հետպատերազմյան կարգավորման ներկա վիճակի մասին հարցին ի պատասխան Բայրամովն ասել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն է՝ անցյալում թողնել թշնամությունը և սկսել նոր դարաշրջան երկու երկրների հարաբերություններում՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության հարգումը։
«Պատերազմի ավարտից հետո Հայաստանին երկուսուկես տարի պահանջվեց, որպեսզի այս երկրի վարչապետը վերջապես, թեկուզ միայն բանավոր, հանդես գա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ՝ Ղարաբաղով իր կազմում։ Հիմա եկել է բանավոր ասվածը պաշտոնական ստորագրությամբ ամրագրելու ժամանակը»,-ասել է Բայրամովը:
Խոսելով արցախահայության «վերաինտեգրման» (չակերտները՝ Tert.am) մասին՝ նա ասել է, որ «հայերի որոշ ներկայացուցիչներ անում են ամեն ինչ, որպեսզի թույլ չտան հնարավորություններ, կտրեն այն թելերը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող են դիտվել որպես հայ բնակչության «վերաինտեգրման» (չակերտները՝ Tert.am) գործընթացի առաջին քայլերը»:
«Մենք շարունակում ենք Ղարաբաղի հայազգի բնակիչներին «մեր քաղաքացիները» (չակերտները՝ Tert.am) համարել»,-ասել է նա:
Խոսելով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին՝ Բայրամովը նշել է. «Միակ ճանապարհը երկխոսությունն է և Ադրբեջանի կազմում «մեր ապագայի» (չակերտները՝ Tert.am) քննարկումը։ Այլ բան պարզապես չկա, քանի որ մնացած ամեն ինչ «անօրինական է» (չակերտները՝ Tert.am)։ Սա մեր կարմիր գիծն է. «Ադրբեջանի տարածքում» (չակերտները՝ Tert.am) այլևս գորշ գոտիներ չեն լինի»:

Աղբյուրը՝ tert.am