Լրահոս

06.09.2023 17:54


Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է՝ «Վայբեր»-ը գողանում են

Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է՝ «Վայբեր»-ը գողանում են

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է՝ «Վայբեր»-ը գողանում են։

«Հայրենակիցներ, հիմա էլ ձեզանից գողանում են մեր սիրված «Վայբեր»-ը։ Դուք ստանում եք կամ անհատապես, կամ խմբերում սենց նամակ։ Որի հղումը, իրականում, հաքերին թույլ է տալիս ձեր հաշիվը բացել այլ սարքի վրա ու ձեր անունից ինչ ասես անել։

Եթե սեղմել եք, թափով մտեք settings-account-desctop and tablets, ու դուրս քցեք անառակին։ (Ռուսերեն ինքներդ հասկացեք, ոնց ա էս ամենը գրած)։

Եթե արդեն ձեզ ձեր հաշվից դուրս են գցել, փորձեք մտնել «Վայբեր»-ի կայք, գտնել գրելու տեղ, լավացնող նամակ գրել։ Բայց մեծ հույսեր չունենաք։

Ավելի լավ է սրան մի հասցրեք»,-Facebook-ում գրել է Մարտիրոսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը