Քաղաքական

06.09.2023 18:03


«Պահեստազորի սպաների» շարժումը սատարում է «Մայր Հայաստան» դաշինքին (լուսանկար)

«Պահեստազորի սպաների» շարժումը սատարում է «Մայր Հայաստան» դաշինքին (լուսանկար)

«Պահեստազորի սպաների» շարժումը Երեւանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ի ընտրություններում աջակցություն է հայտնել «Մայր Հայաստան» դաշինքին։

Շարժման անդամները՝ արդարադատության գեներալ-մայոր «Պահեստազորի սպաների» շարժման համահիմնադիր Թաթուլ Պետրոսյանի գլխավորությամբ, հանդիպել են «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանի հետ եւ հաստատակամություն հայտնել՝ սատարելու դաշինքի ամբողջական իշխանափոխության օրակարգը։

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Գրիգոր Գրիգորյանը եւ «Ձայն հայրենյաց» նախաձեռնության համահիմնադիրներ Սամվել Հարոյանը եւ Սերժ Սրապիոնյանը։

Ավելի վաղ, «Մայր Հայաստան» դաշինքին սատարելու հայտարարությամբ հանդես էր եկել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը եւ համագործակցության հուշագիր ստորագրել՝ կոչ անելով ուժայիններին Երեւանի ավագանու ընտրություններում ձայնը տալ Անդրանիկ Թեւանյանի գլխավորած դաշինքի օգտին։

3

Այս խորագրի վերջին նյութերը