2023 թ. հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
2023թ. հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ: «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» այս որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստին։
«Որոշման ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, վարժական հավաքների անցկացման, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով ՀՀ զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության ընդգրկելու անհրաժեշտությամբ»,–նշված է որոշման հիմնավորման մեջ:
Նշենք, որ մայիսի 13–ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ՊՆ–ի վերապատրաստման 25-օրյա վարժանքներին աչքի ընկած մասնակցիներին խրախուսական մրցանակներ էր տվել։