Լրահոս

09.09.2023 15:38


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-12-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ։

Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս խորագրի վերջին նյութերը