«Հայաստան» խմբակցությունը շարունակելու է մնալ Արցախի Հանրապետության և արցախահայության կողքին, լիարժեք զորակցելու է Արցախի իշխանություններին
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ պարոն Սամվել Շահրամանյանին
Մեծարգո պարոն Շահրամանյան,
շնորհավորում ենք Արցախի Հանրապետության համար այս ճակատագրական փուլում ԱՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Այսօր անասելի պատասխանատու, դժվար ու նաև պարտավորեցնող է իր ինքնորոշման, պետականության կայացման և արտաքին թշնամուն դիմագրավելու ու ներքին մարտահրավերները պատվով լուծելու հրամայականի պայմաններում Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելը։
Մաղթում ենք Ձեզ վճռականություն, կամք, իմաստնություն, ողջախոհություն այս դժվարին առաքելությունն իրականացնելու գործում։
Վստահ ենք, որ հասարակական և քաղաքական համախմբմամբ, իշխանության բոլոր ճյուղերի հետ համատեղ աշխատանքով, կամքով ու վճռականությամբ կապահովեք Արցախի Հանրապետության լիարժեք կենսագործունեությունը իր իրավունքների համար դժվարին աշխատանքում։
Վստահեցնում ենք, որ մեր խմբակցությունը, իր ստանձնած պատասխանատվության ամբողջական ծավալով շարունակելու է մնալ Արցախի Հանրապետության և արցախահայության կողքին, լիարժեք զորակցելու է Արցախի իշխանություններին և Ձեզ այս դժվարին փուլը հաղթահարելու ու Արցախ աշխարհը խաղաղ ու բարեկեցիկ կյանք վերադարձնելու պայքարում։

Հարգանքներով՝
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն