Աշխարհ

09.09.2023 17:08


Թուրքիայում բեռնատարը մխրճվել է աղոթողների բազմության մեջ, զոհեր կան

Թուրքիայում բեռնատարը մխրճվել է աղոթողների բազմության մեջ, զոհեր կան

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում բեռնատարը մխրճվել է աղոթողների բազմության մեջ, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը:

«Բեռնատար ավտոմեքենան, որի արգելակները խափանվել են, մխրճվել է թաղման աղոթքի մասնակցող մարդկանց բազմության մեջ: Քահրամանմարաշի նահանգապետ Մյուքերեմ Ունլյուերը հայտնել է, որ զոհվել է 5, վիրավորվել՝ 25-ը»,-հայտնել Է հեռուստաալիքը:

Նշվում է, որ բեռնատարը սկզբում բախվել է իր դիմաց գտնվող ավտոմեքենաներին, այնուհետև մխրճվել բազմության մեջ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը