Աշխարհ

09.09.2023 17:20


Տարածաշրջանում ցանկացած փոփոխություն Իրանի համար կարմիր գիծ է․ Ռաիսին՝ Փաշինյանին

Տարածաշրջանում ցանկացած փոփոխություն Իրանի համար կարմիր գիծ է․ Ռաիսին՝ Փաշինյանին

Տարածաշրջանում և նրա սահմաններում ցանկացած փոփոխություն Իրանի համար կարմիր գծեր են։

Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում։

Տեղեկությունը հայտնում է sputnikarmenia-ն՝ հղում անելով miranpress-ին։

Ռայիսին ընդգծել է, որ «3+3» ձևաչափից դուրս շփումը, օտարերկրացիների հետ համագործակցությունը, նրանց հետ զորավարժությունների անցկացումը և կասկածելի ուղևորությունները միայն բարդացնում են իրավիճակը։

Միաժամանակ նշվել է, որ Իրանը պատրաստ է օգնել ՀՀ–ին և Ադրբեջանին առկա խնդիրները լուծելու գործում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը