Արքայադուստր Դիանայի զգեստներն ԱՄՆ-ում աճուրդում վաճառվել են ավելի քան 1 միլիոն ֆունտ ստեռլինգով
Ուելսի արքայադուստր Դիանայի զգեստները ԱՄՆ-ում կայացած աճուրդում միասին վաճառվել են ավելի քան 1 միլիոն ֆունտ ստեռլինգով, հայտնում է PA Media-ն։
Բրյուս Օլդֆիլդի կարմիր մետաքսե զգեստը, որը Դիաննան կրել է 1991 թվականի նոյեմբերին՝ Hot Shots ֆիլմի պրեմիերային, Լեսթերի հրապարակում, վաճառվել է 571,500 դոլարով՝ (458,484 ֆունտ ստերլինգ) Բևերլի Հիլզում Julien's Auctions և Turner Classic Movies (TCM) միջոցառման ժամանակ:
Սպասվում էր, որ մետաքսե զգեստը կվաճառվի 200,000 դոլարից (160,000 ֆունտ) մինչև 400,000 դոլար (320,000 ֆունտ):
Ուրբաթ երեկոյան ավարտվել է Hollywood Legends and Royalty աճուրդը, որում ներկայացված էին ավելի քան 1400 իրեր՝ նշելու Warner Bros.-ի 100-ամյակը:
Ավելի քան 16 տարի Դիանայի անձնական դիզայների՝ Քեթրին Ուոքերի սև նեֆրիտի զգեստը, որը Դիանան հագել էր 1991 թվականի հոկտեմբերին Կանադայի Տորոնտո քաղաքում կայացած գալայի ժամանակ, ևս մեկ բեսթսելլեր էր, որը նույնպես վաճառվեց 571,500 դոլարով (458,484 ֆունտ ստեռլինգ):
Սև թավշից և փղոսկրից զգեստը, որը նույնպես ձևավորվել է Ուոքերի կողմից, և որը Դիանան կրել է մասնավոր միջոցառման ժամանակ, վաճառվել է 508,000 դոլարով (407,541 ֆունտ ստեռլինգ)՝ 60,000 դոլարից մինչև 80,000 դոլար (64,000 ֆունտ ստեռլինգ):
Աճուրդի տան տվյալներով՝ դիզայներական երեք զգեստները հանրությանը չեն երևացել ավելի քան 30 տարի։
Այլ թանկարժեք իրերի թվում էր Givenchy-ի կուտյուրային վարդագույն երեկոյան զգեստը, որը կրել է Օդրի Հեփբերնը Հոլլի Գոլայթլիի դերում՝ Breakfast at Tiffany's-ում, որը վաճառվել է իր նախնական գնահատմամբ՝ 444,500 դոլարով (356,598 ֆունտ ստեռլինգ):
Հոլիվուդյան դասական դերասաններ Համֆրի Բոգարտի և նրա կնոջ՝ Լորեն Բեկալի հավաքածուները նույնպես առաջին անգամ աճուրդի են հանվել։

Աղբյուրը՝ news.am