Աշխարհ

10.09.2023 12:14


Բելգիայի հավաքականը Բաքվում հաղթեց Ադրբեջանին

Բելգիայի հավաքականը Բաքվում հաղթեց Ադրբեջանին

Բելգիայի հավաքականը 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի խաղում նվազագույն հաշվով հաղթել է ընտրանուն։

Հանդիպումը կայացել է Բաքվում և ավարտվել է բելգիացիների հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 38-րդ րոպեին խփել է Յանիկ-Ֆերեյրա Կարասկոն։

Դոմենիկո Տեդեսկոյի թիմը 4 տուրից հետո 10 միավորով գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը։ Ադրբեջանցիներն ունեն մեկ միավոր և վերջին՝ 5-րդ հորիզոնականում են:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը