Քաղաքական

10.09.2023 18:34


«Մայր Հայաստանն» առաջիկայում ներկայացնելու է ընտրախախտումների մասին տվյալները և նախաձեռնելու է իրավական գործընթաց

«Մայր Հայաստանն» առաջիկայում ներկայացնելու է ընտրախախտումների մասին տվյալները և նախաձեռնելու է իրավական գործընթաց

«Մայր Հայաստանն» առաջիկայում ներկայացնելու է ընտրախախտումների մասին տվյալները և նախաձեռնելու է իրավական գործընթաց.

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Ընթացիկ համայնքային ընտրություններում, իհարկե, զարմանալի չէ, որ իշխող կուսակցությունը, որը շատ հեռու է ժողովրդավար լինելուց, դիմում է անարդար մարտավարության: Բնականաբար, որևէ մեկի համար նորություն չէ, որ այլ տարբերակ չէր էլ կարող լինել: Ի վերջո, նրանք ունեն ժողովրդավարական արժեքներին դավաճանելու (դավաճանը ամեն տեղ է դավաճան) և մեր պետական շահերի դեմ գործելու լուրջ փորձ: Անխուսափելի էր, որ նրանք կփորձեին տարածել իրենց ապօրինի ազդեցությունը նաև քաղաքային ընտրությունների վրա:

Այնուամենայնիվ, մեր առաքելությունը մնում է անփոփոխ՝ բացահայտել և դատապարտել նրանց բոլոր ապօրինի արարքներն այժմ և հետագայում: Լայնորեն տարածվում են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի մասին տվյալներ: Ընդ որում, նույնիսկ փորձ էլ չի արվում դա քողարկելու, արվում է բացահայտ ցինիզմով:

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքն առաջիկայում ներկայացնելու է առ այսօր տեղի ունեցած ընտրախախտումների մասին տվյալները և նախաձեռնելու է իրավական գործընթաց: Հասկանալի է, որ պետական ինստիտուտները բռնազավթած իշխանությունների օրոք լուրջ չէ ակնկալել թափանցիկ և արդար գործընթաց։ Այնուամենայնիվ դաշինքը հետևողական է լինելու բոլոր խախտումները բարձրաձայնելու, իսկ մոտ ապագայում՝ նաև ապօրինի գործընթացներին մասնակցած անձանց իրավական պատասխանատվության ենթարկելու հարցում:

Միևնույն ժամանակ հորդորում ենք պետության համար մտահոգ մեր հայրենակիցներին՝ ցանկացած խախտում հայտնաբերելիս տեղեկությունները փոխանցել «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբ: Գաղտնիությունը երաշխավորվում է:

«Մայր Հայաստան» դաշինք

10․09․2023

Այս խորագրի վերջին նյութերը