Արագածոտնում 44-ամյա վարորդը Volkswagen-ով մոտ 60 մետր շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 44-ամյա Բաբկեն Խ․-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Ապարան-Նիգավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։